Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ասում են․․․

Ասում են․․․
30.03.2023 | 22:31

Ամերիկան, որը, չնայած ամեն ինչին, դեռ հավակնում է լինել, այսպես կոչված, ժողովրդավարության հարցերով աշխարհի ուսուցիչը, այժմ երկրորդ փորձն է անում. աշակերտների տեսքով հավաքել մի շարք երկրներ՝ այնտեղ բարոյախրատական դասեր տալու համար: Դե, նրանք, ովքեր ցանկացան մասնակցել այդ դասին, դա իրենց ինքնիշխան իրավունքն է:

Դմիտրի Պեսկով

Դիտվել է՝ 90391

Մեկնաբանություններ